Posted in Հայրենագիտութնուն

Եռօրյա ճամբար դեպի Արատես

Ես և իմ ընկերները ընկեր Արմինեի և ընկեր Գրետայի հետ ուղևորվեցինք դեպի Արատես:Մենք ուղւորվեցինք դեպի Հայրավանք: Հայրավանքում ընկեր Արմինեն պատմեց մեզ Հայրավանքի պատմությունը:Մենք նախաճաշեցինք, որից հետո նկարվեցինք շատ սիրուն տեսարանին:Մենք այցելեցինք Նորադուզի խաչքարանոց:Մեզ բացատրում էր մի հիվանդ մարդ: Մենք փորձում էինք հասկանալ թէ նա ինչ է ասում: Հետո գնացինք Սելիմի քարվանատուն: Այնտեղ շատ ցուրտ էր:Մենք հասանք Արատես, քանի որ մենք հասկացանք, որ ընկեր Արմինեի համար դժվար էր, մենք նրան օգնում էինք պատրաստել ուտելիք:Ես շատ զգացված եմ այնտեղի բնությամբ: 2-րդ օրը եկավ Տիար Բլեյանը: Ընկերներիս հետ jenga» խաղով գրել էինք mskh «մխիթար սեբաստացի կրթահամալիր:

Սմբատաբերդ բարձրանալը և իջնելը տևեց 3 ժամ:Այնտեղ ընկեր Գրետան ինձ ու Լևոնին տվեց մաթեմատիկական առաջադրանք: Սա իմ երկրորդ բարձրունքնը այսքանով վերջ ինձ շատ դուր եկավ այս Արատեսը:

Մեզ հետ էր նաև մեր մաթեմատիկայի ուսուցչուհին՝ ընկեր Գրետան։Մնեք ընկեր Գրետայի հետ կատարել ենք մաթեմատիկական չափումներ, հաշվարկներ և կազմել ենք խնդիրնր։

Ընկեր Գրետայի հետ դրսում բարզ և բաղադրյալ թվերի վերբերյալ բանավոր մաթեմատիկական շատ հետաքրքիր խաղ խաղացինք: Որից հետո չափեցինք Արատեսի մեր ուղղանկյունանիստի տեսք ունեցող սենյակի չափումները՝ լայնություն(4 մ 28 սմ), երկարություն(6մ 62սմ) և բարձրություն(3 մ)և հաշվեցին սենյակի ծավալը՝V=428x662x300=85000800(սմ խոր.) մոտավորապես 85 մ խոր.:

Դրանից հետո գնացինք մեղվապահի տուն։Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք։Չափերիզի միջոցով չափել ենք նրա չափումները.

Բարձրություն՝ 44սմ= 4 դմ 4 սմ

Երկարություն՝ 35սմ= 3 դմ5 սմ

Լայնություն՝ 35սմ= 3 դմ5 սմ

Ծավալ՝ 44x35x35=53900 սմ խորանարդ:

Փեթակի կափարիչը քառակուսու տեսք ունի, կողմը՝ 57սմ։

Կափարիչի մակերեսը` 57×57= 3249սմ քառակուսի

Կազմել ենք նաև խնդիրներ։

Խնդիր 1

Մեկ մեղվով շրջանակը արժի 5000դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբուծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։Մեղվաբուծը պետք է վճարի 5000×9=45.000դրամ

Որքա՞ն վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։

Մեղվաբուցը վճարեց՝ 15×45000=675.000դրամ

Խնդիր 3

1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։

1,5×4= 6 կգ մեղր։

Որքա՞ն մեղր կտեղավորվի 5 լիտրանոց բանկայում։

1,5×5=7 կգ 500 գ մեղր։

Leave a comment